Google ընկերությունը որոշել է փակել լուսանկարների հետ աշխատելու Picasa ծառայությունը, որի փոխարեն առաջարկվում է Google Photos ամպային ծառայությունը: Այս մասին գրված է ընկերության պաշտոնական բլոգում:
Ինչպես նշվում է Google Photos Blog-ում, դեռևս 2004 թվականին որոնողական հսկայի կողմից ձեռք բերված Picasa-ն մարտի 15-ից հետո այլևս չի թարմացվի: Ի դեպ, Picasa Web Albums համացանցային ծառայությունում բեռնված լուսանկարները օգտատերերը արդեն հիմա կարող են գտնել Google Photos-ում:
Ընդ որում, ծառայության փակումը չի նշանակում ակտիվ օգտահաշիվների հեռացում: Ինչպես սպասվում է, արդեն ներբեռնված կոնտենտին հասանելիությունը կպահպանվի, որպեսզի դրանք հնարավոր լինի վերբեռնել կամ հեռացնել:






































