Գերմանիայի կառավարությունը սպասում է, որ 2016-ին մոտ 500 հազար փախստական կժամանի երկիր: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը ներգաղթյալների և փախստականների հարցով բյուրոյի ղեկավար Ֆրանց-Յուրգեն Վայսին կոչ է արել 2016-ին պատրաստվել հենց նման հոսքի:











































