«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատայի կարծիքով՝ իր թիմը կարող է փրկել իրավիճակը՝ նվաճելով Եվրոպայի լիգայի գավաթը: Իսպանացին նշել է, որ հասկանում է երկրպագուների հիասթափությունը:
«Սգալն անիմաստ է: Պետք է պատրաստվենք հաջորդ խաղերին: Առջևում բազմաթիվ խաղեր կան, այնպես որ ամեն ինչ դեռ կարող է փոխվել:
Հասկանում եմ երկրպագուների հիասթափությունն ու կիսում եմ այն: Բայց պետք չէ հանձնվել: «Յունայթեդ»-ը կարող է տիտղոս նվաճել: Ունենք բոլոր շանսերը՝ Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելու համար»,- Daily Mail-ը մեջբերում է Խուան Մատայի խոսքերը:









































