Թուրքական ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրացան մեքենաներ է կիրառել Դիարբեքիր քաղաքի ցուցարարների դեմ, որոնք փողոց էին դուրս եկել Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի ձերբակալման 17-րդ տարեդարձի առիթով, հայտնում է Associated Press-ը:
Շուրջ 300 մարդ հավաքվել էին մեծամասամբ Դիարբեքիրի քրդական շրջանում` «Մենք կհաղթենք, դիմակայելով» կարգախոսով: Ցուցարարները կիրառել են խլացնող նռնակներ և հրավառություն և հարվածել են փակ խանութների դռներին:
Ցույցի ընթացքում տուժածների և ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան:







































