ԱՄՆ-ն քննադատում է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հոսպիտալի և մանկական հիվանդանոցի գնդակոծումը և կոչ է անում բոլոր կողմերին դադարեցնել կրակը, հայտնում է ria.ru-ն:
Ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտնել էր Սիրիայի Իդլիբ քաղաքի հիվանդանոցի ոչնչացման մասին: Կազմակերպության ներկայացուցիչները կարծում են, որ հոսպիտալի վրա հարձակումը կազմակերպվել է նախագահ Բաշար Ասադի ենթակա զորքերի կողմից:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր հերթին մեղադրել է Ռուսաստանին, Սիրիայի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու մեջ, հայտարարելով, որ ռուսական հրթիռը խոցել է հիվանդանոցը:











































