Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն աշխատանքից ազատել է սպառողների պաշտպանությամբ զբաղվող գործակալության ղեկավարին այն բանի համար, որ վերջինիս դուստրը փորձել է օգտվել հոր ծառայողական կարգավիճակից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնի է դարձել, Ումբերտո Բենիտեսի դուստրը փորձել է, հոր կապերն օգտագործելով, փակել Մեխիկոյում հայտնի ռեստորանը, որտեղ նրան չեն տրամադրել այն սեղանը, որի շուրջ ցանկացել է նստել:
Պաշտոնյայի դստեր վարքը հարուցել էր հասարակության բուռն վրդովմունքը:
BBC-ի թղթակիցը նկատում է, որ Մեքսիկայում անձնական կապերի օգտագործումը հաճախ հանդիպող երևույթ է, սակայն նման հեռացումն առայժմ եզակի երևույթ է:










































