Ծաղկաձորում մեկնարկում է լեռանադահուկային սպորտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Փետրվարի 15-18-ը կայանալիք առաջնությանը կմասնակցեն 50 մարզիկ Հայաստանի բոլոր տարածաշրջաններից: Առաջնությունն անցկացվելու է Ծաղկաձորի լեռադահուկային կենտրոնում:
Նշենք, որ միաժամանակ անցկացվում է լեռնադահուկային սպորտի վաստակավոր մարզիչ, Հայաստանի դահուկային սպորտի հիմնադիր և ֆեդերացիայի երկարամյա փոխնախագահ Լևիկ Հարությունյանի անվան հուշամրցաշարը:








































