Փետրվարի 15-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Մասնակցել են ոստիկանության շտաբի, իրավաբանական, հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ներքին անվտանգության վարչությունների պետերը, ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկվել են ոստիկանության չորս ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները:
Կարգապահական հանձնաժողովը, որը կոչված է ապահովելու ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ վերահսկողություն և առաջնորդվում է հրապարակային, թափանցիկ գործելաոճով, պարզելով փաստական հանգամանքները՝ որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ ոստիկանության հիշյալ ծառայողներից երեքի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկի նկատմամբ հայտարարել նկատողություն:









































