Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական զորքերը սահմանային շրջանում գնդակոծվել են Սիրիայի տարածքից։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Թանժու Բիլգիչը:
«Այսօր հարձակման է ենթարկվել Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի մեր սահմանակետը։ Զինվորականները պատասխան կրակ են բացել»,- ասել է նա։
Բիլգիչի խոսքով՝ հակահարվածից տուժել են Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ուժերը։





































