Toneto.net-ի փոխանցմամբ՝ Ռիզ Ուիզերսփունը հայտնի է ոչ միայն իր դերասանական տաղանդով, այլև դիզայներական ունակություններով, որոնք սկսել է զարգացնել ոչ վաղ անցյալում, սակայն արդեն շատ բանի է հասել։
Դերասանուհու Draper James ապրանքանիշը գնալով դառնում է ավելի հանրաճանաչ, ինչը մեծապես պայմանավորված է գովազդային արշավով, որին մասնակցում է հենց Ռիզը։
Համացանցում արդեն հայտնվել են ապրանքանիշի գարուն-ամառ նոր հավաքածուի լուսանկարները, որոնցում Ուիզերսփունը պատկերված է տարբեր զգեստներով: Կան նաև լուսանկարներ, որոնցում ցույց է տրվում այդ ոճային զգեստների պատրաստման գործընթացը։











































