Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարան մտադիր չէ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների ռազմական հաջողությունների ֆոնին պաշտպանական դիրք զբաղեցնել։ Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը:
«Դուք ոչինչ չեք շահում՝ խաղալով պաշտպանությունից, սակայն կարող եք կորցնել ամեն բան, ինչ ունեք։ Եթե դուք չանեք անհրաժեշտ ամեն բան, ապա չեք կարող ազդել այն բանի վրա, թե ով կլինի ձեր հարևանը։
ԴԱԻՇ-ը, PKK-ն, սիրիական վարչակարգը՝ նրանք բոլորն էլ խնդիրներ ու ռիսկեր են ստեղծում Թուրքիայի համար»,- ասել է նա։
Նա հիշեցրել է Անկարայի դիրքորոշման մասին, ըստ որի՝ անթույլատրելի է Սիրիայի քրդերի կողմից Եփրատ գետի արևմտյան ափն անցելն ու դեպի Աֆրին շարժվելը, ինչը կարող է հանգեցնել Սիրիայի հյուսիսում քրդերի վերահսկած անկլավների միավորմանը։










































