Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի Սիրիայում չափավոր ընդդիմության նկատմամբ օդային հարձակումները։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
Հեռախոսազրույցի ժամանակ նախագահները քննարկել են նաև Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու կարևորությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է ամերիկյան կողմը, որի ժամանակ, Սիրիայից բացի, քննարկվել է նաև Ուկրաինայի հարցը։










































