Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հետախուզում է Դորսեթ կոմսության լողափերից մեկում այցելուների հետ պատահական լուսանկարված տղամարդկանց: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:
Պատճառն այն է, որ այդ մարդիկ շրջել են՝ ուսերին տանկերի 120 միլիմետրանոց արկեր:
Ովքեր են այդ մարդիկ և նրանց ինչին են պետք դրանք՝ հայտնի չէ:
Լուսանկարը տեսախցիկով նկարած կինն ասել է, որ վերոնշյալ 2 տղամարդկանց հետ եղել է նաև մի աղջիկ: Նրանք երեքով քայլել են մայրուղիներից մեկի ուղղությամբ:
Բրիտանական իշխանություններն արդեն բոլոր հնարավոր վկաներին խնդրել են անհապաղ դիմել ոստիկանություն: Արկերը կարող են վտանգավոր լինել, ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ այդ մարդկանց համար:









































