Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ պարբերաբար օգտագործվող քաղաքական տեխնոլոգիա է, երբ իշխող ուժը վերցնում է ընդդիմության օրակարգը և ներկայացնում է որպես սեփական օրակարգ: Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանն օգտագործեց այդ տեխնոլոգիան:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթին՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանը նշեց. «Ըստ էության, ինչի մասին ընդդիմությունը տարիներ շարունակ խոսում է Հայաստանում, նա հռչակեց, որ անձամբ ինքն է իրականացնելու: Քաղաքագիտական առումով մեծ բացթողում է այն, որ հանրությանը չներկայացրեց, թե դա ինչպես պետք է իրականացվի:
Քաղաքական ընթացիկ իրավիճակի տեսակետից՝ ելույթի նպատակն էր ստեղծել, մատուցել քաղաքական անհրաժեշտություն Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ապամոնտաժելու համար:
Սա հայտարարություն էր այն մասին, որ «ագավորկան» փոփոխության է ենթարկվելու, քանի որ ֆորս-մաժոր է»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































