Իտալացի փրկարարներն իրականացնում են իսպանական ինքնաթիռի որոնողական աշխատանքները, որը, ենթադրաբար, ընկել է Տիրենյան ծովը՝ Լիպարյան կղզիների մերձակայքում: Կորած օդանավի մասին ահազանգը ստացվել է հռոմեական նավահանգստի արբանյակային համակարգի միջոցով: Այս մասին հաղորդում է Corriere della Sera պարբերականը:
Որոնողական աշխատանքները տարվում են Լիպարի կղզու և Իտալիայի հարավային առափնյա Կալաբրիա մարզի միջև ընկած տարածքում: Աշխատանքներին մասնակցում է մերձափնյա պարեկության մի քանի զբոսանավ:
Ինչպես նշել է հրատարակչությունը, խոսքը կարող է լինել ռազմական ինքնաթիռի մասին, սակայն Իսպանիայի ռազմաօդային ուժերը բացառում են արտակարգ իրավիճակի «ի հայտ գալը»: Այս տեղեկությունը չեն հաստատում նաև Իտալիայի ռազմաօդային ուժերը:







































