Մեկ մարդ է զոհվել, ավելի քան 20-ը տուժել են Եգիպտոսի Քաֆր էշ-Շեյխ գավառում կառուցվող մզկիթի փլուզման հետևանքով, հաղորդում է TASS-ը:
Գյուղում կառուցվող փոքրիկ աղոթատան ծածկը փլուզվել է: Բեկորների տակ հայտնաբերվել է շինարարությունում աշխատող 36-ամյա եգիպտացու մարմինը:
Ենթադրվում է, որ մզկիթը կառուցել են տեխնոլոգիական գործընթացի խախտումներով, որի պատճառով կառույցը փլուզվել է:
Բացի այդ, իշխանությունները դեպքի վայր հատուկ տեխնիկա չեն ուղարկել փլատակները մաքրելու համար, և արդյունքում մարդիկ սեփական ուժերով են տուժածներին հանել փլատակների տակից:










































