Մայիսի 15-ին սիրիացի ապստամբները հարձակվել են Հալեպ քաղաքի կենտրոնական բանտի վրա՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
Բանտում պահվում է շուրջ 4000 բանտարկյալ: Հարձակումից քիչ անց Սիրիայի կառավարական զորքերը սկսել են տանկերով և հրետանիներով կրակ բացել բանկին հարող տարածքի վրա: Բացի այդ, տեղանքը նաև օդային ռմբակոծության է ենթարկվել:
Մարտերի արդյունքների մասին տեղեկատվություն դեռևս չկա: Հայտնի է միայն, որ վնասվել են մի քանի տներ, մի քանի մարդ վիրավորվել է: Բացի այդ, մի քանի շինություններում բռնկվել են հրդեհներ:







































