Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը փրկելու գործընթացում ներգրավվելու են օտար փոփ աստղեր։ Այդ մասին հայտարարել է Անթալիայի առևտրա-արդյունաբերական պալատի ղեկավար Դավութ Չեթինը։
Նրա խոսքերով՝ Միջերկրական ծովի ծովափին համերգներով հանդես գալու համար հրավերներ կարող են ստանալ Մադոննան, Ջենիֆեր Լոպեսն ու Ջասթին Բիբերը։ Բացի շոու բիզնեսի աստղերին հրավիրելուց, Թուրքիայում զբոսաշրջային ոլորտը փրկելու նախագծի շրջանակներում պլանավորված է իրականացնել գովազդային լայն կամպանիա Չինաստանից ու Հնդկաստանից զբոսաշրջիկներ գրավելու համար՝ խուսափելով հենց մշակութային զբոսաշրջության ոլորտի կորուստներից։
Սակայն, հունվարին Ստամբուլի կենտրոնում իրականացված ահաբեկչությունը, որը խլեց 10 մարդու կյանք, կարող է վատթարացնել իրավիճակն այդ ոլորտում։









































