The New York Post-ի փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն ու նրա բիզնես գործընկեր Գերի Լենսդբերգը Լոս Անջելեսում բացելու են լոնդոնյան Arts Club ուլտրա արտառոց ակումբի մասնաճյուղ։ Այն բացվելու է իր ժամանցային հաստատություններով հայտնի հոլիվուդյան Սանսեփ Սթրիփ փողոցում։
9 հարկանի շինությունում գործելու է բաց լողավազան, իսկ առաջին հարկում գեղարվեստի պատկերասրահ ու խանութներ։ Բացի այդ, կգործեն մի քանի ռեստորաններ, ֆիթնես ակումբ ու կինոդահլիճ։ Ակումբում գործելու է հատուկ դրես կոդ ու վարքականոն։ Բացի այդ, արգելված են հայհոյանքները։






































