Saturday, 04 07 2026
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին

Մինչև 2018թ. տեղի է ունենալու իշխանության թևերի լուրջ վերադասավորում. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին: Հանրապետության Նախագահը տեղեկացրել է նաև, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը օրենքի շրջանակներում ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ տարիքը լրանալու կապակցությամբ և Հայրենիքին իր ծառայությունը կշարունակի ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնում: Հանրապետության Նախագահը Գորիկ Հակոբյանին պարգևատրել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով և շնորհակալություն է հայտնել նրան:

«Գորիկ Գուրգենի՛, մեր պետության անունից ես Ձեզ շնորհակալություն եմ հայտնում երկար տարիների հետևողական և նվիրական աշխատանքի համար: Չնայած այսօրվանից Դուք ստանձնում եք նոր պարտականություններ, պատասխանատվության նոր ոլորտ, բայց հավատացած եղեք, որ Ձեր անունն արդեն իսկ գրվել է ՀՀ պետականաշինության պատմության մեջ: Դուք պրոֆեսիոնալների մեծ սերունդ եք դաստիարակել, և վստահ եմ, որ այսուհետ ևս բազմաթիվ մարդիկ դաստիարակվելու են Ձեր օրինակով: Շնորհակալ եմ դրա համար, Գորիկ Գուրգենի՛: Վստահ եմ, որ պարոն Հակոբյանը դեռևս շարունակելու է իր փորձն ու գիտելիքները ներդնել ՀՀ պետականաշինության կարևոր գործում: Հաշվի առնելով այս ամենը՝ ես երեկ նաև մեկ այլ հրամանագիր եմ ստորագրել, որով Գորիկ Հակոբյանին պարգևատրել եմ Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով: Կարծում եմ, որ ՀՀ գեներալիտետի, բարձր զինվորականության համար այս շքանշանը շատ նվիրական և խորհրդանշական է: Ձեր վաստակած պարգևն է: Ինչպես, վստահ եմ գիտեք, ես մեկ այլ հրամանագիր եմ ստորագրել և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնին նշանակել եմ Գեորգի Կուտոյանին:

Շնորհավորում եմ պարոն Կուտոյանին և հաջողություն մաղթում այս առավել քան պատասխանատու պետական պաշտոնում: Կարծում եմ, որ ԱԱԾ նորանշանակ տնօրենն իր սկզբունքայնությամբ, հետևողականությամբ, աշխատասիրությամբ, իհարկե, նաև Ազգային անվտանգության ծառայության գեներալների ու սպաների աջակցությամբ և, առաջին հերթին ձեր աջակցությամբ, պատվով կկատարի այս պատասխանատու պարտականությունը: Սա, իրոք, չափազանց պատասխանատու պաշտոն է և չափազանց պատասխանատու նշանակում:

Պարոն Կուտոյանը պետական աշխատանքի բարձր պրոֆեսիոնալ է: Անգամ ընթացիկ, առօրյա խնդիրներ լուծելիս նա հիմքում քաղաքականություն է դնում: Նա ունակ է համակարգել զուգահեռ ընթացող գործընթացները և գտնել խնդրի լուծման ամենաճիշտ ճանապարհը: Հինգ տարի ես աշխատել եմ Գեորգի Կուտոյանի հետ և այդ հինգ տարում ինձ մոտ անբավարարվածության որևէ նշան չի եղել: Սկզբունքային է, խստապահանջ իր նկատմամբ և, իհարկե, իր ենթակաների նկատմամբ:

Անցած տարվա դեկտեմբերին մեծածավալ սահմանադրական փոփոխությունների ընդունումը մեր երկրի համար, իրոք, շրջադարձային իրադարձություն էր: Դրա հետևանքով, ի թիվս այլ բարեփոխումների, արմատապես փոխվելու է մեր պետության կառավարման ձևը: Ինչպես պետական մյուս մարմինները, Ազգային անվտանգության ծառայությունը ևս կանգնելու է նոր իրողության և նոր պահանջների առջև՝ սկսած օրենսդրական համապատասխանեցումից, վերջացած փոխհարաբերությունների վերաիմաստավորմամբ:

Մինչև 2018թ. տեղի է ունենալու իշխանության թևերի լուրջ վերադասավորում և պետական մարմինների լիազոր ությունների էական վերաբաշխում: Եվ այս անցումային փուլում ազգային անվտանգության մարմիններն իրենց գործառույթների շրջանակներում պետք է ոչ միայն ապահովեն կառավարման համակարգի սահուն փոխակերպումը, այդ ընթացքում պետական իշխանության անընդհատությունը, այլև պետական մարմինների շարքում կարողանան ամրագրել իրենց արժանի տեղն ու կարգավիճակը: Այս ընթացքում ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է պետության ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ մի կողմից կոռուպցիոն երևույթների դեմ ավելի սուր պայքարը, մյուս կողմից՝ կանխարգելումը:

Դուք պետք է պատրաստ լինեք ստանձնել այդ պատասխանատվությունը: Այդ քայքայիչ, ստորացուցիչ դրսևորումների դեմ պայքարը հատկապես կարևորվում է երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո: Այն էական դեր է ունենալու փոփոխությունների հանդեպ հավատի ու հանրային վստահության ձևավորման գործում: Ես կարծում եմ, որ իմ ասածը դուք շատ ճիշտ եք ընկալում: Սա չի նշանակում, որ մինչև հիմա ազգային անվտանգության մարմինները չեն պայքարել կոռուպցիայի դեմ, բայց ավելի սուր պայքարի անհրաժեշտություն կա այս փուլում։

Եվ վստահ եմ, որ ազգային անվտանգության մարմինները կարողանալու են լինել համահունչ մեր հասարակությունում տեղի ունեցող փոփոխություններին։ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է հուսալի և կայուն կառույց լինի հատկապես երկրի համար այս կարևոր անցումային փուլում։ Մենք չունենք երկրորդ այդպիսի կամ նույնիսկ նման կառույց, հետևաբար՝ այս ոլորտում չենք կարող մեզ փորձարկումների շքեղություն թույլ տալ։ Վստահ եմ, որ Ազգային անվտանգության ծառայության նոր ղեկավարությունը պահպանելու և զարգացնելու է ժառանգած լավագույն ավանդույթները, բարեխղճորեն և պատասխանատվությամբ է իրականա ցնելու մեր պետության և հասարակության անվտանգության ապահովման գործառույթը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը։

ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին իր գործունեությանը տված նման բարձր գնահատականի համար: «Երջանկություն է, երբ մարդն այդքան տարի աշխատելուց հետո նման գնահատականով է թողնում իր պաշտոնը։ Պարո՛ն Նախագահ, եթե տա Աստված, իմ առողջությունը ների, ես կշարունակեմ իմ աշխատանքը՝ ի բարօրություն մեր Հայրենիքի, և ինձ համար միևնույնը չի լինի՝ կլինե՞ն հաջողություններ ազգային անվտանգությունում, թե՞ ոչ։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հաջողությունը շարունակվի և ավելի լավ լինի։ Շնորհակալությո՛ւն Ձեզ& raquo;,-ասել է Գորիկ Հակոբյանը:

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ ցուցաբերած մեծագույն վստահության համար: «Հաշվի առնելով այն կարևորագույն գործառույթները, որոնք օրենսդրությամբ վերապահված են ազգային անվտանգության մարմիններին, պետական այս կառույցում ծառայության անցնելն ինձ համար մեծ պատասխանատվություն է և նույնքան մեծ պատիվ։ Դուք միշտ բարձր եք գնահատել Ազգային անվտանգության ծառայության կողմից մեր երկրի անվտանգության և պետական շահերի հուսալի պաշտպանությունը: Նման վերաբերմունքը, թերևս, օրինաչափ է՝ նկատի ունենալով, որ այս ծառայությունը միշտ ունեցել է հմուտ ղեկավարություն և բազմաթիվ նվիրյալներ, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել են պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրները: Պարո՛ն Նախագահ, համոզված եմ, որ Ձեր ընդհանուր ղեկավարությամբ և պարոն Հակոբյանի օժանդակությամբ ես և իմ գործընկերները կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ազգային անվտանգության մարմինների վաղեմի հեղինակությունը շարունակենք բարձր պահել: Պարո՛ն Հակոբյան, ես նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և, օգտվելով առիթից, շնորհավորել պետական բարձր պա րգև ստանալու կապակցությամբ»,-ասել է Գեորգի Կուտոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում