Իրանի խորհրդարանի ավելի քան 100 պատգամավորներ միացել են կոչին, որն ուղղված է Պահապանների խորհրդին: Իրանցի օրենդիրները կոչ են անում մերժել Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշիմի Ռաֆսանջանիին՝ մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
Որպես պատճառ նշվում են Իսրայելի վերաբերյալ Ռաֆսանջանիի վերջին հայտարարությունը, նրա անհասկանալի դերը 2009-ի նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաների կազմակերպման գործում:
Ավելի վաղ Ռաֆսանջանին հայտարարել էր, որ Իրանը հետաքրքրված չէ Իսրայելի դեմ պատերազմի մասնակցությամբ: «Սակայն եթե արաբական երկրները Իսրայելի դեմ պատերազմ սկսեն, մենք կարող ենք աջակցել նրանց»,- ասել էր նա:
Ռաֆսանջանին եղել է Իրանի 4-րդ նահագահը՝ 1989-1998 թթ.: Ներկայում նա Իրանի Նպատակահարմարության խորհրդի նախագահն է:









































