Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցություններում առաջընթացի գրանցման և մնացյալ հակասությունները լուծելու համար երկխոսության նոր փուլի սահմանման մասին։
Երկու երկրների պատվիրակություններն այս շաբաթ վերստին հանդիպել են Շվեյցարիայում։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի մամլո քարտուղար Օֆեր Գենդելմանը: «Իսրայելն ու Թուրքիան նախկինում եղել են ռազմավարական գործընկերներ, սակայն միմյանցից հեռացել են եվրոպական ինտեգրումից արաբա-մուսուլմանական աշխարհում դիրքերի ամրապնդման հարցում թուրքական արտաքին քաղաքականության վերակողմնորոշման ֆոնին»,- ասել է նա։











































