Չինաստանի քաղաքացին ջարդուխուրդ է արել իր 420 հազար դոլարանոց Maserati-ն՝ դրանով բողոքելով տեխսպասարկման վատ որակից, հաղորդում է China Daily-ն:
Ցինդաո քաղաքում ավտոսրահի բացման օրը 4 երիտասարդներ հավաքվածների հիացական հայացքների ներքո մուրճերով ջարդել են Maserati Quattroporte-ն:
Ինչպես բացատրել է Maserati-ի տերը, նման եղանակով ինքը որոշել է հայտնել իր դժգոհությունը Չինաստանում այդ մակնիշի ավտոմեքենաների սպասարկման որակի վերաբերյալ:
Վանը մեքենան գնել է 2011 թ., ու այդ ժամանակից ի վեր տեխնիկական սպասարկման կետի հետ կապված ցանկացած հարց ավարտվել է հիասթափությամբ՝ մեքենայի որոշ դետալներ «վերանորոգման» հետևանքով փոխարինվել են հներով:








































