Ռազմավիրական ճանապարհը փակվել է վրացական տարածքում ձնահյուսքի պատճառով: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչությունը:
«Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության հետ կապված» փետրվարի 12-ին, ժամը 1:00-ից, Վլադիկովկասից մինչ Վրաստանի սահման երթևեկությունն արգելված է:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս զերծ մնալ այդ ուղղությամբ ուղևորություններից: Համանման առաջարկով հանդես է եկել նաև Վրաստանի սահմանային ոստիկանությունը:






































