2013 թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Ադրբեջանում նավթի և գազի արդյունահանումը կրճատվել է 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, վերոնշյալ ժամանակահատվածի ընթացքում երկրում արդյունահանվել է 14.3 միլիոն տոննա նավթ և 5.9 միլիարդ խ/մ գազ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 3.4 %-ով, իսկ գազինը՝ 1.7 %-ով:
2013 թ. երկրում նավթի և գազի արդյունահանման կանխատեսումները կազմում են համապատասխանաբար` 43.2 միլիոն տոննա և 28.8 միլիարդ խ/մ:










































