ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Սիրիայում թռիչքազերծ գոտու ստեղծման անհրաժեշտություն չի տեսնում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել Թուրքիան, սակայն ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն այդ նախաձեռությանը չէին աջակցել։ Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն այդ գաղափարն անվանել էր «շատ վտանգավոր»՝ նշելով, որ Սիրիայում անվտանգ և թռիչքազերծ գոտիների ստեղծման պլանները իրագործվելու դեպքում կհանգեցնեն երկրի փաստացի մասնատման։
«Մենք աջակցում ենք կոալիցիայի ջանքերին և անում ենք դա փոքր-ինչ այլ կերպ»,- ասել է Սթոլթենբերգը Բրյուսելում պաշտպանության նախարարների մակարդակով ՆԱՏՕ-ի խորհրդի հանդիպման երկրորդ օրվա ավարտին։











































