Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նահանգում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարում սպանվել է ևս 3 թուրք զինծառայող։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը։ Միջադեպը գրանցվել է Սուրի շրջանում, ուր շարունակում է գործել արտակարգ դրության ռեժիմ։ Սրանից մեկ օր առաջ հաղորդվել էր, որ PKK-ի հետ բախումներում սպանվել է 9 թուրք զինծառայող։ Այդպիսով երկու օրում Թուրքիայի զինված ուժերը կորցրել են 12 զինծառայող։










































