Saturday, 27 06 2026
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները

«Էլիտար» շղթայի մի օղակը կամ «խրախճանք` ժանտախտի ժամանակ» (տեսանյութ)

Երեկ բոլորի ուշադրության կենտրոնում Աբովյանն էր, որտեղ Գագիկ Ծառուկյանը եկեղեցի էր բացում և հրավիրել էր բոլոր-բոլորին: Եվ եթե օրվա առաջին կեսին հիմնական ուշադրությունը գրավել էին Ծառուկյանն ու նրա հյուրերը, հատկապես ընդդիմադիր չլինելու մասին ԲՀԿ առաջնորդի հայտարարության պայմաններում, ապա օրվա երկրորդ կեսին արդեն բոլորի ուշադրությունը բևեռվեց տարածված տեսանյութերի վրա, որտեղ երևում էր, թե ինչպես է եկեղեցու բացմանը հավաքված ժողովուրդը գրեթե հարձակվում եկեղեցու բակում բացված սեղանների վրա, երբ Գագիկ Ծառուկյանը սեղանի շուրջ մի կտոր հաց ուտելուց ու գինի խմելուց հետո հեռանում է:

Իրավիճակը շատ էր հիշեցնում «Դ’Արտանյանը և երեք հրացանակիրները» ֆիլմի տեսարանը, երբ թագավորը իր սեղանի վրա մի երկու բան համտեսում է ու հեռանում, իսկ նրա հետևից սեղանի վրա են նետվում արքունականները՝ նրա թողածը վերջացնելու: Տեսարանն իսկապես անդուր է՝ թե ֆիլմում, և թե Աբովյանում, որը ֆիլմից ավելի զարհուրելի է, որովհետև ոչ թե պատմական Ֆրանսիայի գեղարվեստական պատկերում է, այլ ժամանակակից Հայաստանի իրականության արտացոլում:

Անկասկած է, որ այստեղ, իհարկե, խնդիրը միայն հասարակության սոցիալական վիճակը չէ: Խնդիրը ավելի շատ հոգեվիճակային է, գիտակցական: Ինչ խոսք, Աբովյանում հավաքվածների զգալի մասը միգուցե սոցիալապես անապահով, աղքատ մարդիկ էին: Սակայն ոչ մի երաշխիք չկա, որ նույնը չէին անի առավել ապահովվածները` հայտնվելով ձրի սեղանից մի քանի մետր հեռավորության վրա: Պետք է ընդունել, որ այստեղ գործ ունենք մշակութային արատի հետ, որը կա գրեթե բոլորի մեջ՝ ապահով, թե անապահով, պարզապես դրսևորվում է տարբեր կերպ:

Օրինակ` նույն վիճակն է, երբ օլիգարխը կամ պաշտոնյան ունենալով շատ, լինելով ապահով, միևնույն է շարունակում է կուտակել պետության հաշվին, չի դադարեցնում պետության թալանը: Չէ՞ որ նա արդեն ապահով է, բայց նա շարունակում է «ձրի» թալանը: Պետությունն էլ տվյալ դեպքում մի բացված սեղան է, որի վրա հարձակվել է ապահովների բանակը` անապահովներին թողնելով եկեղեցիների մոտ բացվող սեղանները:

Սա հոգեվիճակ է, որի փոփոխության ճանապարհը պետք է անցնի նախ մտքով, հետո նոր ստամոքսով: Բայց չկա այն «էլիտան», որը պետք է հասարակությանը ապրելու և վարվելու այլ արժեքներ փոխանցի, չկա այն «էլիտան», որը պետք է Հայաստանի կյանքում ձևավորի այնպիսի կանոններ և համակեցության նորմեր, որոնք կփոխեն հասարակությանը, կփոխեն հանրային հոգեբանությունը, որոնք բնազդով առաջնորդվող ժողովրդից կձևավորեն գիտակցությամբ ապրող քաղաքացիների հանրույթ:

Ընդհակառակը՝ ներկայիս «էլիտան» իր բոլոր գործողություններով հասարակության մեջ խորացնում է հենց ներկայիս հոգեվիճակն ու մշակույթը, կամ ինչպես տարբեր մտավորականներ են դիպուկ բնորոշել՝ հակամշակույթը, խորացնում են բնազդները, ստեղծում են կյանքի այնպիսի պայմաններ, որտեղ բնազդներն են առաջ գալիս ինքնաբերաբար, իսկ գիտակցությունը սկսում է խանգարել: Աբովյանում տեղի ունեցածն այս «էլիտար» շղթայի հերթական մի օղակն էր:

Լուսանկարները՝ ֆեյսբուքյան օգտատեր Ռուզաննա Ստեփանյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում