ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ստորագրել են կիբերսպառնալիքների հակազդման գործում համագործակցության մասին տեխնիկական համաձայնագիր։ Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի կայքում՝ փոխանցում է Gruziya Online-ը։
«ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն միասին ավելի ուժեղ են կիբերհարձակումների դեմ պաշտպանությունում։ Փոխգործակցության ուժեղացումը, համապատասխան այդ համաձայնագրի, թույլ կտա մեզ զգալիորեն ավելի լավ բացառել կիբերհարձակումները, ինչպես նաև մեր ունակությունը՝ կանխատեսելու, ի հայտ բերելու և պատասխանելու դրանց»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ անվտանգության նոր մարտահրավերի գծով օգնական Սորին Դուկարուն։
Համաձայնագրի նպատակն է կիբերանվտանգության հետ կապված տեղեկատվության փոխանակման ուղով ուժեղացնել դաշինքի և ԵՄ-ի կիբերպաշտպանությունը։










































