Ինտերպոլի միջոցով ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխաիլ Խոդորկովսկու նկատմամբ Ռուսաստանը հայտարարել է միջազգային հետախուզում՝ Նեֆտեյուգանսկի քաղաքապետի սպանության գործով: Այս մասին TASS-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«ՌԴ քննչական կոմիտեն, ուսումնասիրելով այդ քրեական գործը, դեռևս դեկտեմբերին Խոդորկովսկու նկատմամբ հայտարարել էր միջազգային հետախուզում: Այժմ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Ինտերպոլի միջոցով»,- պարզաբանել է աղբյուրը:
Հետախուզումը հայտարարվել է ՌԴ ՆԳՆ-ի կողմից Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո փաստաթղթերի փոխանցումից հետո: Աղբյուրի խոսքով՝ Ինտերպոլի բազայում Խոդորկովսկու անունը դեռևս չի հայտնվել: Գործակալության զրուցակիցը ավելացրել է, որ Ռուսաստանը կհասնի Խոդորկովսկու արտահանձնմանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը քննիչի միջնորդությամբ հեռակա կարգով ձերբակալել է Խոդորկովսկուն:









































