Հետպատերազմյան և ժամանակակից արվեստի գործերի երեկոյան վաճառքը Sotheby’s-ին բերել է 69.5 մլն ֆունտ ստերլինգ: Այս մասին RIA Novosti-ին հաղորդել է աճուրդի տան ներկայացուցիչը:
Լյուսյեն Ֆրեյդի «Հղի աղջիկը» վաճառվել է 16.1 մլն ֆունտ ստերլինգով՝ նախնական արժեքից երկու անգամ թանկ: Այն դարձել է աճուրդի թոփ-լոտը:
9.1 մլն ֆունտ ստերլինգով վաճառվել է Ալբերտո Բուրիի Sacco e Rosso աբստրակտ կոմպոզիցիան, որը նախապես գնահատվել է 9-12 մլն ֆունտ ստերլինգ:
Ժան Միշել Բասկիի «Խենթի գլուխը» վաճառվել է 6.1 մլն ֆունտ ստերլինգով:









































