Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կողմից առաջարկված պատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին կարժենա 8 մլրդ դոլար՝ փոխանցում է The Hill-ը։
«Պատը, հավանաբար, կարժենա 8 մլրդ դոլար, դա գումարի ոչ մեծ մաս է, որ մենք կորցնում ենք Մեքսիկայի պատճառով։ Մենք վիթխարի գումարներ ենք կորցնում առևտրային դեֆիցիտի վրա»,- ասել է նա։
Միլիարդատիրոջ հաշվարկներով՝ պատի երկարությունը պետք է կազմի 1600 կմ, իսկ բարձրությունը՝ 10-12 մետր։
Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր բարձրացնել մեքսիկացիների համար վիզայի վճարները՝ սահմանին պատ կառուցելու համար։











































