Տարօրինակ դեպք է պատահել բրիտանական Crimewatch հաղորդման եթերում: Շոուի հաղորդավար Ջեյսոն Մոհամեդը բոլորի համար անսպասելի դուրս է եկել այն հանցագործի ճիշտ նմանակը, որի մասին պատմել է հաղորդման ժամանակ, հայտնում է The Telegraph-ը: Ծրագրի այն մասը, որտեղ հաղորդավարը կանգնած է իրեն շատ նման հանցագործի նկարի ֆոնին, YouTube-ում հավաքել է մի քանի հազար դիտում:
Լրագրողն ինքը այդ ժամանակ նայել է տեսախցիկին` կարծես ոչինչ էլ չի պատահել: Ավելի ուշ, երբ համացանցից օգտվողներն այդ դրվագի շուրջը աղմուկ են բարձրացրել, Ջեյսոնը գրեց իր Twitter–ում, որ տեսել է նկարը, սակայն չի կարողացել ընդհատել եթերը:
Լրագրողները նշում են, որ դա առաջին անգամ է, երբ Crimewatch-ի լուրջ ծրագիրը դարձել է հումորային:
https://youtu.be/tDkLHxxIVOY






































