Քրիստինա Ագիլերայի երկրպագուների համար ուրախալի նորություն է ստացվել. երգչուհին հինգերորդ սեզոնում իր աթոռը կզբաղեցնի: Դա նշանակում է, որ ծրագիրը կլքի Շակիրան, ով չորրորդ սեզոնում զբաղեցրել էր Քրիստինայի տեղը:
Աղբյուրները պնդում են, որ իր վերադարձի համար Ագիլերան 17 միլիոն դոլար կստանա, իսկ ահա առաջին պայմանագրով երգչուհին 10 միլիոն դոլար է ստացել:
Հիշեցնենք, որ առաջին երեք փուլերում կոճակն Ագիլերայի հետ սեղմում էին Ադամ Լայվլին, Բլեյք Շելթոնը և Սի Լո Գրինը: Չորրորդ սեզոնում Քրիստինան և Սի Լոն լքեցին ծրագիրը, որպեսզի զբաղվեն իրենց նոր ալբոմներով: Ադամին և Բլեյքին միացան Շակիրան և Աշերը:
Սի Լոն արդեն հաստատել է նոր սեզոնին իր մասնակցությունը, իսկ Քրիստինայից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: Շոուի հանդիսատեսը երկու ճամբարների է բաժանվել. մի մասը՝ Ագիլերայի, մյուսը՝ Շակիրայի երկրպագուներն են:









































