Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լեսթեր»-ը թիմի կիսապաշտպան Ռիյադ Մարեզին նոր պայմանագիր կառաջարկի, տեղեկացնում է Daily Mail-ը:
Անցյալ տարվա ամռանը թիմը երկարաձգել է Մարեզի պայմանագրի ժամկետը մինչև 2019 թվականը, իսկ հիմա «Լեսթեր»-ը պատրաստվում է բարձրացնել վերջինիս աշխատավարձը:
Հիշեցնենք, որ Մարեզը մասնակցել է 24 հանդիպման, դառնալով 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:






































