Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամեդ բին Ռաշիդ էլ-Մաքթումը հայտարարել է երկրի կառավարությունում երջանկության մակարդակի նախարարի ստեղծման մասին, գրում է The New York Times-ը:
Մաքթումը հայտնել է կառավարական կառույցների ծավալուն վերակազմակերպման մասին: Այսպես՝ երկրում կմիավորվեն որոշ նախարարություններ և կստեղծվեն նոր պաշտոններ:
«Երջանկության նախարարը կզբաղվի պետական քաղաքականության ստեղծմամբ, որպեսզի ստեղծի նոր սոցիալական բարիքներ և հասարակությանն ավելի երջանիկ դարձնի»,- նշել է Դուբայի կառավարիչը:
Երկրում կլինի նաև կրոնական հանդուրժողականության նախարարի պաշտոն: Այն կստեղծվի երկրում հանդուրժողականությանը հետևելու և կրոնական հանդուրժողականությունը որպես «էմիրությունների հանրության գլխավոր արժեք» դարձնելու նպատակով:









































