Սիրիական ընդդիմությունը պնդում է, որ կվերադառնա Ժնևում միջսիրիական բանակցություններին, եթե սկսվի բնակչությանը հումանիտար օգնության տրամադրում և Ռուսաստանը դադարեցնի իր օդատիեզերական ուժերի գործողությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Բանակցությունների հարցերով սիրիական ընդդիմադիր բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սալեմ ալ-Մուսլադին:
«Մենք կմեկնենք բանակցությունների, եթե տեսնենք, որ սնունդը հասնում է երեխաներին և տեսնենք, որ ռուսական ռմբակոծությունները դադարել են»,- ասել է նա:
Ավելի վաղ ալ-Մուսլադը հայտարարել էր, որ ընդդիմությունը նախնական պայմաններ չի առաջադրում Շվեյցարիա ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող միջսիրիական բանակցություններին վերադառնալու համար: Նրա խոսքերով՝ ընդդիմությունը պահանջում է նախևառաջ վերջ տալ քաղաքների պաշարմանը, կագնեցնել հարձակումները քաղաքացիական անձանց վրա և բանտերից ազատել կալանավորներին:











































