Thursday, 02 05 2024
Պաղեստինում աղքատության մակարդակը աճել է
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Լուրերի օրվա թողարկում 12։00
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը

Պետական դավաճանության գործով վկաները դատարան չեն գալիս, նրանք չեն ուզում իրենց մոր դեմ ցուցմունք տալ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վկաների բացակայության պատճառով այսօր հետաձգվեց պետական դավաճանության գործով դատական նիստը։ Այսօր պետք է սկսվեր վկաների հարցաքննությունը, որոնցից երկուսը մեղադրյալներից Կարինե Ղումաշյանի որդիներն են։

Մեղադրող դատախազը միջնորդեց հաջորդ նիստին վկաներին բերման ենթարկելու միջնորդություն կայացնել։ Դատավորն էլ բավարարեց միջնորդությունը՝ հավելելով, որ ինքը միտում է տեսնում վկաների չներկայանալու մեջ. քանի որ վերջիններս Կարինե Ղումաշյանի հարազատ որդիներն են, ապա, ըստ դատավորի, չեն ցանկանում վկայություն տալ իրենց մոր դեմ:

Բացի այդ՝ այսօրվա դատական նիստին մեղադրյալներից Կարինե Ղումաշյանի և Ռաֆիկ Պապոյանի պաշտպանները միջնորդեցին վերացնել իրենց պաշտպանյալների տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա շուրջ մեկ տարի դրված արգելքը։ Մեղադրող դատախազը, սակայն, առարկեց միջնորդության դեմ, իսկ դատավորը որոշում կայացրեց միջնորդության քննարկումը հետաձգել մինչև դատաքննության ավարտը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 2-ին։

Հիշեցնենք, որ այս գործով անցնող երեք ամբաստանյալները մեղադրվում են այն բանում, որ բնակվելով Թուրքիայում՝ հավաքագրվել են այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից և կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները՝ Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքրքրություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացնել նրանց հետ, բացի այդ, գումարի դիմաց տեղեկություններ փոխանցել ադրբեջանական հատուկ ծառայություններին սոցիալական ցանցերի միջոցով։

Մեղադրյալներից 4-րդին՝ 18-ամյա Դիանա Գորոյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հորաքրոջ աղջիկը հանդիսացող Կարինե Ղումաշյանից տեղեկացել է, որ Թուրքիայում գտնվելու ժամանակ ծանոթացել է Արման անունով ներկայացած մի անձի հետ, որը գումար և նվերներ է տրամադրել նրան, հեռախոսային խոսակցության ընթացքում Կարինե Ղումաշյանից իմացել է, որ Արման անունով ներկայացած այդ անձնավորությունը արտասահմանյան հետախուզական ծառայության աշխատակից է: Գիտակցելով, որ խոսքը գնում է վերոհիշյալ Արմանի կողմից Կարինե Ղումաշյանին հավաքագրելու, ինչպես նաեւ Կ. Ղումաշյանի որդուն՝ Տիգրան Կարապետյանին, հավաքագրելու նախապատրաստության, այն է նախապատրաստվող պետական դավաճանության մասին, Դիանա Գորոյանը այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում