Սլովակիայի քաղաքացին, ում անունը մինչ օրս անհայտ է մնում, ձերբակալվել է իտալական իրավապահ մարմինների կողմից՝ Հովհաննես Պողոս ІІ-ի կերպարը պղծելու համար: Հանգուցյալ Հռոմի պապի կրկնօրինակը հաճույքով լուսանկարվել է զբոսաշրջիկների հետ և դրա դիմաց նրանցից խորհրդանշական գումար վերցրել:
Ինչպես հաղորդում է Dailynews-ը, «Պապը» մի քանի շաբաթ Աստվածաշունչը ձեռքին նստել է սպիտակ ծածկոցով պատված աթոռին: Նա պապական գլխարկ ու հանդերձանք է ունեցել, ինչպես նաև համապատասխան խաչ կրծքին: Օրվա ընթացքում նրա արծաթե սկուտեղի վրա բավականին գումար է հավաքվել:
Սլովակին ձերբակալած ոստիկանները տեղեկացրել են, որ նրան տուգանք է սպասվում 200-1200 դոլարի չափով՝ կախված դատարանի վճռից:










































