Չնայած «Բարսելոնա»-ի ղեկավարների և մարզչական շտաբի ներկայացուցիչների խնդրանքին, թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսը կլքի այն առաջիկա ամռանը: Այդ մասին այսօր հայտնել է «Բարսելոնա» ռադիոն:
Այժմ կատալոնական ակումբը մեկ այլ նպատակ է ունի` պետք է որքան հնարավոր է շատ գումար ստանալ դարպասապահի տրանսֆերի դիմաց:
Վալդեսի իրավունքների հավակնորդներ են Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբները: Ցուցակը գլխավորում են «Լիվերպուլ»-ն ու «Արսենալ»-ը: AS-ը հայտնում է, որ նշված երկու ակումբներից մեկում, հավանաբար, Վալդեսը կշարունակի կարիերան: Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մոնակո»-ն:








































