Թուրքիան ամբողջովին մարել է ԱՄՀ-ի պարտքը: Այս մասին երեքշաբթի օրը տեղեկացրել է TRT Turk հեռուստաալիքը:
Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի՝ ԱՄՀ-ին կատարած վերջին վճարման չափը 421 միլիոն դոլար է կազմել: Դրանից բացի, պարտքի մարումից հետո ԱՄՀ-ն մտադիր է Թուրքիային հինգ միլիարդ դոլարի վարկ տրամադրել:
1947 թ. մարտի 11-ից սկսած, երբ Թուրքիան անդամագրվեց ԱՄՀ-ին, կողմերի միջև 19 պահուստային պայմանագրեր են կնքվել: ԱՄՀ-ի հետ համագործակցության ընթացքում Թուրքիային 50 միլիարդ դոլար է հատկացվել:










































