Զիմբաբվեում անօրինական որս կատարող Սոլոմոն Մանջորոն որսի ժամանակ կրել է իր արժանի պատիժը. վայրի փիղը կարողացել է պաշտպանել իրեն հանցագործից: Մի քանի օր անց հայտնաբերվել է Մանջորոյի տրորված աճյունը, հաղորդում է ITAR-TASS-ը:
Մանջորոյի հանցակցին հաջողվել է փրկվել և ապաստան գտնել այգու անվտանգության աշխատակիցների մոտ: Նրան սպասվում է մի քանի տարվա ազատազրկում՝ անօրինական կերպով հրազենյաին զնեք կրելու համար:
Ոստիկանները ենթադրում են, որ անօրինական որս անողները երիտասարդ փղի հետ բախվել են թփուտներում և քանի որ առաջին կրակոցից չեն կարողացել մահացու վիրավորել նրան, ապա հսկա կենդանու հետ բախման ժամանակ նրանց կենդանի մնալու շանսերը շատ քիչ են եղել:
Աֆրիկայում վերջին ժամանակներս զգալիորեն մեծացել է փղերի որսը, քանի որ փղոսկրը մեծ պահանջարկ ունի Չինաստանում և ասիական այլ երկրներում:








































