Սաուդյան Արաբիայում նոր կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է առնվազն 15 մարդ: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:
Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է երկրի Արևելյան մարզում: Տեղի իշխանությունների հայտարարությունում ասվում է, որ ցանկացածը, ում մոտ գրանցվում են կորոնավիրուսով վարակման հնարավոր ախտանշաններ, անհապաղ կարանտինի տակ է վերցվում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2012-ի սեպտեմբերին վիրուսի հայտնաբերման պահից աշխարհում գրանցվել է վարակման 34 դեպք, որից 18-ն ավարտվել է մահով:
Սաուդյան Արաբիայից բացի, վարակման դեպքեր են ի հայտ եկել Հորդանանում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայում գրանցվել է նոր վիրուսով վարակման արդեն երկրորդ դեպքը:










































