Միացյալ Նահանգները չի պատերազմում եւ երբեք էլ չի պատերազմի մահմեդական աշխարհի դեմ, հայտարարել է Բարաք Օբաման` ելույթ ունենալով Ջակարտայի համալսարանում: Օբաման ասել է, որ բոլոր կողմերը պետք է հաղթահարեն «փոխադարձ կասկածներն ու անվստահությունը», որպեսզի միասին կարողանան պայքարել ահաբեկչության դեմ:
«Նրանք, ովքեր ուզում են կառուցել, չպետք է իրենց տարածքը տրամադրեն միայն ավերածությունների ձգտող ահաբեկիչների»,-մեջբերել է Օբամայի խոսքերը ИТАР-ТАСС գործակալությունը: Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ չնայած իր վարչակազմի ջանքերին` ԱՄՆ եւ մահմեդական աշխարհի միջեւ հարաբերությունները մնում են լարված: