Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ճապոնական Mazda ավտոարտադրողը 237.000 մեքենա է հետ կանչում ԱՄՆ-ից՝ կապված դրանց վառելիքի բաքերում հայտնաբերված թերության հետ, ինչը կարող է հանգեցնել դրանց բռնկման՝ հատկապես ՃՏՊ-ի դեպքում։
Այդ մասին հայտնել է ավտոընկերության մամլո ծառայությունը։ ԱՄՆ-ից մասնավորապես հետ են կանչվել 2014 և 2015 թվականներին արտադրված Mazda CX-5 կոմպակտ քրոսովերները։ Ընկերությունը հայտարարել է, որ գործարանային թերության պատճառով դեռ չի գրանցվել վթարի մեկ դեպք, նա պարտավորվել է անվճար հարթել թերությունը։












































