Հերթական անգամ նորածնի մահվան դեպքն է գրանցվել, որի մեջ ծնողները մեղադրում են բժշկին:
«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ հունվարի 30-ին «Արտաշատ»-ի ԲԿ-ում ծնված և նույն օրը Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն տեղափոխված նորածնի մահվան դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում և կատարվում է հետաքննություն:
30-ամյա Սիմա Եփրեմյանը հունվարի 30-ին Արտաշատի բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, և նույն օրը նորածինը տեղափոխվել է «Մուրացան» ԲԿ, սակայն փետրվարի 7-ին երեխան մահացել է:
Ծնողները նորածնի մահվան մեջ մեղադրում են «Արտաշատ» ԲԿ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգին, ով, ըստ նրանց, ոչ պատշաճ է կատարել իր մասնագիտական պարտականությունները, որի հետևանքով էլ իրենց նորածինը մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































