Աբովյան քաղաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի միջոցներով կառուցված Սբ. Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցու մոտ խցանում է առաջացել. հրավիրված հյուրերը չեն կարողանում մուտք գործել: Այս պահին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ընկել է խցանման մեջ և չի կարողանում մտնել: Եկեղեցու մուտքի մոտ միմյանց են հրում Հայաստանի և Բելառուսի պաշտոնյաները: Խցանման մեջ են ընկել նաև լրագրողները:
Հրմշտոցին վերջ տալու համար իրավապահները որոշեցին եկեղեցու դուռը փակել: Գագիկ Ծառուկյանի թիկնապահները ներս են թողնում միայն Բելառուսի լրագրողներին: Ներս մտնող գրեթե բոլոր պաշտոնյաները իրենց գլխին հարվածներ ստացան:









































