Միլանի «Ինտեր»-ը նոր գլխավոր մարզիչ է փնտրում: Թիմի ղեկավարությունը դժգոհ է Անդրեա Ստրամաչոնիի կատարած աշխատանքից ու գրանցված արդյունքներից:
Իտալական ԶԼՄ-ներն արդեն տեղեկություններ են շրջանառում, որ «Ինտեր»-ը ցանկանում է պայմանագիր կնքել «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիի հետ: Ակումբի նախագահ Մասիմո Մորատին հայտարարել է.
«Նոր գլխավոր մարզչի անունը դեռ հայտնի չէ: Ստրամաչոնին շարունակում է աշխատել, բայց մենք դեռ վերջնական որոշում չենք կայացրել»:








































