Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունում ստեղծվում են նոր պաշտոններ՝ երջանկության և հանդուրժողականության նախարարներ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Կառավարական կառույցների մասշտաբային վերակազմավորման մասին Twitter-ում հայտնել է ԱՄԷ-ի վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ Ալ-Մաքթումը։
Երջանկության նախարարը պետք է հասարակությանը դարձնի ավելի երջանիկ՝ բոլոր պետական պլանների, ծրագրերի և քաղաքականության համախմբման օգնությամբ։ Մյուս նախարարական պորտֆելի տերը կոչված է ներմուծելու կրոնական հանդուրժողականություն՝ որպես «Էմիրությունների հասարակության գլխավոր արժեք»։
ԱՄԷ նախագահ Խալիֆա իբն Զայդ Ալ-Նահայանն արդեն հավանություն է տվել առաջարկված նորարարություններին՝ հստակեցրել է վարչապետը։










































