Վրաստանը պատրաստ է Սև ծովում խոշոր նավահանգիստ կառուցել, որը ընկած կլինի Չինաստանի և Եվրոպայի միջև ձգվող նոր Մետաքսի ճանապարհի վրա, գրում է korrespondent.net-ը:
Երկուշաբթի օրը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ 2․5 մլն արժողությամբ նախագիծը կիրականացվի Անալիա քաղաքում՝ Սև ծովի արևելյան ափին: Նոր նավահանգիստը Վրաստանի և ողջ կովկասյան տարածաշրջանի համար հսկայական հնարավորություններ կստեղծի՝ ընդգծել է երկրի ղեկավարը:
Վրաստանի կառավարությունը նախատեսում է, որ նոր նավահանգիստ կարող են մտնել բեռնատար նավեր, որոնց համար երկրի մյուս նավահանգիստները չափազանց փոքր են: Վրաստանի կառավարությունը պատրաստ է նախագծի համար 100 մլն դոլար հատկացնել, մնացած ծախսերն իր վրա կվերցնի վրաց-ամերիկյան Anaklia development Consortium ընկերությունը: Շինարարական աշխատանքները պետք է սկսվեն 2016-ի վերջին և ենթադրաբար կտևեն 3 տարուց ոչ քիչ:











































